Չելսիի ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում», վերադարձել է իսպանական թիմ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա իսպանացին վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կվերադառնա Մադրիդի «Ատլետիկո»։ Սաուլի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։«Ազնվականների» ղեկավարները որոշել են չակտիվացնել Սաուլի՝ Մադրիդի «Ատլետիկոյից» 36 միլիոն եվրոյով գնման կետը:

Սաուլը լոնդոնյան թիմի կազմում 26 խաղում դարձել է 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։