«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը պատմել է, որ մի քանի անգամ առաջարկներ է ստացել Մադրիդի «Ռեալից»։
«Ասենսիոն և Կարվախալը երկու հիանալի տղաներ են: Ես շնորհավորեցի նրանց, քանի որ նրանք հիանալի անցկացրին Չեմպիոնների լիգան: Հիմա մենք մեկ թիմ ենք։
Ես կարող էի մի քանի անգամ տեղափոխվել «Ռեալ»: Բայց այդ ժամանակ մտածեցինք, որ դեռևս ճիշտ պահը չէ:
Մեկ առաջարկ եղավ, երբ ես Աշխարհի առաջնությունում էի և նոր էի ամրապնդվել «Վալենսիայի» կազմում:
Մնացած երեք առաջարկները եղան, երբ ես ավելի երիտասարդ էի: Այդ տարիքում կարևոր էր ավելի մոտ լինել տանը։ Մենք որոշեցինք, որ պետք է կարիերան շարունակել ընտանիքի կողքին»,- իսպանացի ֆուտվոլիստի խոսքերն էփոխանցում COPE-ը: