Անչելոտին կապ է հաստատել Սիթիի ֆուտբոլիստի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ քննարկել է «Սանտյագո Բեռնաբեու» հավանական տեղափոխությունը: Այս մասին հայտնի է դարձել GOAL Brasil-ի տեղեկատվության շնորհիվ։

Նշվում է, որ Անչելոտին Ժեսուսի մեջ այլընտրանք է տեսնում Կիլիան Մբապեին, ով այս ամառ պետք է ուժեղացներ «բլանկոսների» հարձակման գիծը, սակայն ի վերջո որոշեցմնալ ՊՍԺ-ում:

Ժեսուսը ցանկություն ունի տեղափոխվելու Մադրիդ: Նա մտադիր չէ մնալ «Մանչեսթեր Սիթիում» և այդ մասին արդեն տեղեկացրել է մարզիչ Պեպ Գվարդիոլային։

Բրազիլացու նկատմամբ հետաքրքրությունը է ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»: