Պարեդեսը համեմատել է Ռեալին արգենտինական հայտնի ակումբի հետ

Արգենտինայի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը լրագրողների հետ զրույցում համեմատել է Մադրիդի «Ռեալին» արգենտինական «Բոկա Խունիորսի» հետ։

Պարեդեսն ասել է, որ մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայում, անշուշտ, ավելի լավ չխաղաց, քան մնացած ակումբները, բայց, այնուամենայնիվ, «սերուցքայիններին» հաջողվեց նվաճել գավաթը։ Կիսապաշտպանը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» ինչ-որ չափով առնչություն ունի «Բոկա Խունիորսի» հետ։

«Ռեալը» պատմությամբ, բնավորությամբ և մտածելակերպով նման է «Բոկային», – ավելացրել է Պարեդեսը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» փարիզյան թիմին դուրս թողեց Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակչից։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ի վերջո նվաճեց գավաթը` եզրափակչում հաղթելով «Լիվերպուլին»: