Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է Ազգերի լիգայի խաղերին Ֆրանսիայի հավաքական հրավիրվելու մասին։
«Լիվերպուլի» պաշտպանը, ով թիմում փոխարինել է Ռաֆայել Վարանին, կիսվել է իր հույզերով գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի զանգից հետո։
«Ես Հունաստանում ընկերներիս հետ զբոսանավում էի: Մենք զվարճանում, ծիծաղում և լավ ժամանակ էինք անցկացնում:
Հանկարծ երկու բաց թողնված զանգ տեսա և որոշեցի հետ զանգել, քանի որ համարն անծանոթ էր։ Լսեցի լուրը և հինգ րոպե շփոթվեցի, մինչ ընկերներս շուրջս պարում էին։
Երբ դա հայտնի դարձավ լրատվամիջոցներում, այն դարձավ իմ և իմ ընտանիքի հպարտության մեծ աղբյուրը»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: