Միլանը բանավոր համաձայնության է եկել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Ակումբը բանավոր համաձայնության է եկել կիսապաշտպանի հետ։ Իտալացիները շարունակում են բանակցությունները ֆրանսիական ակումբի հետ տրանսֆերի շուրջ։

Պորտուգալացի կիսապաշտպանը «Միլանի» գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ «ռոսոներիների» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին տեղափոխվում է «Բարսելոնա» ազատ տրանսֆերային իրավունքով: