Ո՛չ կինս, ո՛չ երեխաներս թույլ չէին տա, որպեսզի գլխավորեի Բարսելոնան. Պոչետինո

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչու ժամանակին չի գլխավորել «Բարսելոնան»:

Արգենտինացին կարող էր ընդունել կատալոնական ակումբի առաջարկը 2020 թվականի հունվարին, սակայն ի վերջո նշանակվեց Կիկե Սետյենը։

«Ո՛չ կինս, ո՛չ երեխաներս դա թույլ չէին տա։ Ես շատ ամուր կապ ունեմ «Էսպանյոլի» հետ, ուստի դա անհնար կլիներ։

«Բարսան» բավական տարբերակներ ունի հրավիրելու մարդու, ով կապված է ակումբի գաղափարների հետ, բայց ես նրանց հետ կապ չունեմ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում Cope-ը :

Պոչետինոն նախկինում հանդես է եկել «Էսպանյոլում», իսկ թիմը մարզել է 2009-ից 2012 թվականներին: