Հայտնի է` որքան գումար է պատրաստ Ռեալն առաջարկել Ժեզուսի համար

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները պատրաստ են կլորիկ գումար ծախսել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի համար:

Marca հեղինակավոր հրատարակության համաձայն՝ մադրիդյան թիմի ներկայացուցիչները պատրաստ են 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել մոտ 50 մլն եվրո։ Հարկ է նշել, որ Կառլո Անչելոտին, ով կցանկանար աշխատել Ժեզուսի հետ, շահագրգռված է հարձակվողի ձեռքբերմամբ։

Գաբրիել Ժեզուսը նախորդ մրցաշրջանում «Սիթիի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։