Marca. Մբապեն դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նոր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը, հայտնում է Marca-ն։

2022 թվականի հունվարին Forbes ամսագիրը հրապարակել էր տվյալներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների մասին։ Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին (130 մլն եվրո): Ըստ աղբյուրի՝ նոր 3 տարվա պայմանագիրը Մբապեին թույլ կտա ավելի շատ վաստակել, քան արգենտինացի թիմակիցը։

Հիշեցնենք, որ Մբապեն, ով 2017 թվականից հանդես է գալիս ՊՍԺ-ում, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով, սակայն որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը։