Հայտնի է, թե ինչու է ՊՍԺ որոշել պահել թիմում Ռամոսին

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը չի հեռանա այս ամառ՝ չնայած վնասվածքների շարունակական խնդիրներին:

Փորձառու իսպանացին փարիզյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ, որպեսզի ուժեղացնի թիմի պաշտպանությունը, սակայն ողջ մրցաշրջանի ընթացքում խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 13 անգամ։ Խոսակցություններ կային Ռամոսի հնարավոր հեռանալու մասին, սակայն ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել 36-ամյա պաշտպանից։

Ըստ Le Parisien-ի՝ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը կարևոր դեր է խաղում փարիզցիների հանդերձարանում: Նա լավ է ընդունվել բոլոր խաղացողների կողմից, ակումբում հիացած են նրա վերաբերմունքով դեպի աշխատանքը և մեծապես արժևորում են նրա խորհուրդները։

Սերխիո Ռամոսի պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ ավարտվում է հաջորդ ամառանը։