Ես արդեն սկսել եմ իսպաներեն խոսել և տուն ունեմ Իսպանիայում. Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» հարձակովղ Ռոբերտ Լևանդոսվկիս ևս մեկ անգամ խոսել է «Բարսելոնա» տեղափոխվելու մտադրության մասին::

«Ես նույնիսկ չեմ դիտարկել որևէ այլ տարբերակ, քան «Բարսելոնայի» առաջարկը», – խոստովանել է Լևանդովսկին Onet Sport-ին տված հարցազրույցում։

«Ես արդեն սկսել եմ իսպաներեն խոսել և տուն ունեմ Իսպանիայում։ Ակնհայտ է, որ ցանկանում եմ հեռանալ «Բավարիայից»»,- ավելացրել է լեհ ֆուտբոլիստը:

«Բավարիան» դեռ զիջումների չի գնացել և չի համաձայնում բաց թողնել իր աստղին, չնայած բոլոր խնդրանքներին, մինչդեռ ինքը՝ Լևանդովսկին, արդեն հստակ որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան։ «Բլաուգրանայի» հետ պայմանագիրը համաձայնեցված է: