Մոուրինյոյի օգնականը պատմել է, թե որն է պորտուգալացու հաջողության գաղտնիքը

«Ռոմայում» Ժոզե Մոուրինյոյի օգնական Սալվատորե Ֆոտին կիսվել է պորտուգալացի մասնագետի և վերջինիս ձեռքբերումների մասին իր կարծիքով:

«Որպեսզի հասկանաք, թե որտեղ է գտնվում Մոուրինյոյի ուժը, դուք պետք է պարբերաբար տեսնեք նրան, բայց նրա հաջողությունը չի կարելի համարել միայն երջանիկ պատահականություն: Նա անկրկնելի է նրանով, որ բացի ֆուտբոլային հմտություններից, ունի բնածին խարիզմա։ Նա թիմում յուրահատուկ քիմիա է ստեղծում, որի շնորհիվ բոլորը քրտնաջան աշխատում են ընդհանուր նպատակի համար։ Ես համոզված էի, որ մենք հաղթելու ենք Կոնֆերանցիաների լիգայում»,- մեջբերում է Ֆոտիի խոսքերը լրագրող Ալֆրեդո Պեդուլան։