Այդ խաղով ամենից շատն եմ հպարտանում. Բուֆոն

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղադաշտից հեռացվելու իր հիշողություններով։

«Յուվենտուսը» մադրիդյան թիմի հետ խաղում էր Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում։ Առաջին խաղում, որը կայացել է Իտալիայում, Մադրիդի «Ռեալը» հաղթել էր 3:0 հաշվով։ Պատասխան խաղում «Յուվենտուսը» հաղթում էր 3:0 հաշվով, սակայն 93-րդ րոպեին մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց նշանակեց թուրինցիների դարպասին և խաղադաշտից հեռացրեց Բուֆոնին: Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, և Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«2018 թվականին Մադրիդում կայացած խաղն այն հանդիպումն է, որով ես ամենից շատն եմ հպարտ եմ, չնայած դեռ չեմ հասկանում, թե ինչու մրցավար Օլիվերն ինձ խաղադաշտից հեռացրեց։

Ես նրան չեմ վիրավորել։ Կարծում եմ՝ իմ թիմակիցներից մեկը մի քանի անգամ հարվածեց նրա կողերին, բայց ես չէի, նա ինձ կարմիր քարտ ցույց տվեց»,- ասել է «Պարմայի» դարպասապահը La Stampa-ին տված հարցազրույցում։