«Նապոլիի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել ձեռք բերել «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերին:
Ինչպես հայտնում է Marca-ն, նեապոլիտանական ակումբը նախատեսում է պայքարել 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան»: Սոլերի ներկայիս պայմանագիրը «չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Նախորդ մրցաշրջանում Կառլոս Սոլերը «Վալենսիայի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։