Գոլերը չեն, որ նրան առանձնացնում են մեծագույն ֆուտբոլիստներից. Լինեկեր

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը կիսվել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի` Էստոնիայի հետ խաղի մասին իր կարծիքով.:Հարձակվողը դարձել է պենտա-տրիկի հեղինակ։

«Արգենտինայի հավաքականի բոլոր հինգ գոլերն այսօր խփեց արտասովոր Լիոնել Մեսսին: Զարմանալի է, բայց գոլերը չեն, որ նրան առանձնացնում են մեծագույն ֆուտբոլիստներից։ Փոխանցումների ու դրիբլինգի առումով նա նույնպես լավագույններից է ֆուտբոլիստների մեջ։ Մեսսիա»,- գրել է Լինեկերն իր սոցցանցում։

Լիոնել Մեսսին պենտա-տրիկի հեղինակ է դարձել Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (5:0): Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 8-րդ, 45-րդ, 47-րդ, 71-րդ և 76-րդ րոպեներին: