«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին մեկնաբանել է իր նկատմամբ առաջատար ակումբների հետաքրքրությունը։
«Այս խոսակցություններն ինձ չեն անհանգստացնում, քանի որ սա այն իրավիճակն է, որում ես միշտ ցանկացել եմ լինել:
Ինձ հետևում են լավագույն ակումբները, դա նշանակում է, որ ես լավ բաներ եմ անում։ Սակայն ես դեռ չեմ որոշել, թե որ ակումբին եմ միանալու»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում TeleFoot-ը։
22-ամյա Չուամենին մոնեգասկների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 95 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Օրելիենի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2024 թվականին։