Եթե քեզ չի բավականացնում Ռոլան Գարոսի 14 և Մեծ սաղավարտի 22 տիտղոսը, ապա դու չափազանց մեծամիտ ես. Նադալ

«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչն է իրեն դրդում շարունակել խաղալ ցավերի և վնասվածքների պատճառով:

«Ամեն ինչ պարզ է: Ինձ համար ամենակարևորը պատմության մեջ լավագույնը լինելը, կամ էլ ռեկորդները չեն: Ես պարզապես ուզում եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս: Ես սիրում եմ թենիս խաղալ։

Ռոջերը, Նովակը և ես հասել ենք մի բանի, որը երբեք չէինք սպասում: Եվ ոչ թե լավագույնի կոչման համար պայքարն է ինձ ավելի առաջ մղում, կամ մնացածից ավելի շատ «Մեծ սաղավարտ» հաղթելու ցանկությունը:, այլ ինձ առաջնորդում է խաղի հանդեպ սերը, երջանիկ պահեր ապրելու ցանկությունը, որոնք հավերժ կմնան ինձ հետ: Ցանկանում եմ խաղալ աշխարհի լավագույն երկրպագուների առջև` լավագույն կորտերում։

Սա է ինձ մոտիվացնում : Բայց իհարկե, եթե ես զգամ, որ չեմ կարող պայքարել,և խաղից հաճույք չեմ ստանում, ապա դա կլինի վերջը:

Բայց խոսքը տիտղոսների մասին չէ, ավելի շատ տիտղոսներ նվաճելու ցանկության մասին չէ: Ես պարզապես ուզում եմ անել այն, ինչ սիրում եմ»,- ասել է իսպանացի թենիսիստը ասուլիսի ժամանակ: