«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ, որը պատրաստ է նրա տրանսֆերի համար հսկայական գումար ծախսել:
Ըստ Corriere dello Sport-ի, բելգիացին «Տոտենհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է:
Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և Լուկակուն հիանալի հարաբերություններ ունեն: Իտալացին մի քանի տարի առաջ հարձակվողին հրավիրեց Միլանի «Ինտեր» և օգնեց նրան նոր մակարդակի հասնել։
Նախորդ մրցաշրջանում Լուկակուն 8 գոլ է խփել առաջնությունում: