Ժեզուսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը որոշել է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի խաղացողը դժգոհ է իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է տեղափոխվել թիմ, որտեղ կայուն խաղացող կլինի մեկնարկային կազմում։

Չի բացառվում, որ երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։

Բրազիլացու պայմանագիրը «Ման․Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ տարի, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: