Հրվ․Կորեայի նախագահի կողմից Սոնը ստացել է երկրի բարձրագույն մարզական պարգևը

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը արժանացել է Հարավային Կորեայի բարձրագույն մարզական պարգևին այն բանից հետո, երբ դարձել է առաջին ասիացի խաղացողը, ով նվաճել է Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը», հայտնում է Sky Sports-ը:

Սեուլի մարզադաշտում Բրազիլիայի դեմ Հրվ․Կորեայի ընկերական խաղից առաջ 29-ամյա ֆուտբոլիստը Չյոնգնյոնգի մեդալը ստացել է նախագահ Յուն Սեոկ-յոլից:

Նախկին մրցանակակիրիների թվում են գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Կիմ Յոնգ Ահը և գոլֆիստ Պարկ Սերին:

Սոն Հին Մինը և «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը կիսել են «Ոսկե խաղակոշիկը», որը տրվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուին մրցաշրջանի ավարտից հետո։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում ունեն 23 խփած գոլ: