Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Ազգերի լիգայի շրջանակում Գերմանիայի հետ խաղից առաջ խոսել է մրցակիցների մասին։
«Գերմանիան և Անգլիան այս պահին ամենաուժեղ հավաքականներն են: Նրանք հիանալի խաղացողներ ունեն։ Մեր թիմը շատ է փոխվել, և այդ պատճառով մենք մեծ ռիսկի ենք դիմում։
Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հետ միասին Գերմանիային տեսնում եմ որպես Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը: Նրանք տեխնիկա ունեն, արագ են հակագրոհներում և բարձր են գրոհում, կատարյալ են և 100%-ով հասունացել են որպես միասնական թիմ»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալիա-Գերմանիա հանդիպումը կկայանա այսօր, Բոլոնիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: