«Բարսելոնան» դեռ չի կարող ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Այս մասին հայտնել է կատալոնական ակումբի փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն։
«Հիմա, Լա լիգայի կանոնների պատճառով, անհնար է նրա հետ պայմանագիր կնքել: Բայց եթե մենք կարողանանք կրճատել նրա աշխատավարձն ու տրանսֆերի գումարը երեք անգամ, ապա դա հնարավոր կլինի»,-Ռոմեուի խոսքերն է փոխանցում El Español-ը։
Լևանդովսկին ավելի վաղ հայտարարել էր, որ չի ցանկանում մրցելույթները շարունակել մյունխենյան ակումբում: