🎥 TOTOGAMING–ը նորից սպորտի կողքին է

2022 թվականի հունիսի 2-ին Միկա մարզահամալիրում անցկացվեցին ASL INTER CUP 2022-ի 3-րդ և 1-ին տեղերի համար խաղերը։ TotoGaming-ը մրցանակային տեղեր զբաղեցնող թիմերի համար սահմանեց դրամական պարգևներ: 

ASL–ի հիմնադիր Նվեր Ստեփանյանի խոսքերով նպատակը ֆուտզալի մասսայականացնումն է. նմանատիպ առաջնությունները համախմբում են սպորտասերներին, մրցակցություն ձևավորում, և ամենակարևորը, ֆուտբոլ խաղալու հնարավորություն ստեղծում բոլոր ցանկացողների համար:

TotoGaming–ը արդեն վաղուց է քայլեր ձեռնարկում Հայաստանում բոլոր ուղղություններով սպորտի զարգացման համար, և այս անգամ էլ միացավ ASL INTER CUP 2022-ին:

Ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը նշեց, որ TotoGaming–ը սատարում է ոչ միայն հաջողությունների հասած պրոֆեսիոնալներին, այլ նաև ուսանողներին՝ ինչպես դա եղավ տարվա սկզբում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում, և ոչ պրոֆեսիոնալ սպորտասերներին՝ ինչպես դա եղավ ASL INTER CUP 2022 լիգայի հետ:

Հայ սպորտսմենները և սպորտասերները մշտապես գտնվում են TotoGaming–ի ուշադրության կենտրոնում, քանի որ ընկերությունը գիտակցում է, որ հաջողությունների հասնելու համար նրանց անհրաժեշտ են ուժեղ ուղեկիցներ և սպորտի հանդեպ նույնքան մեծ սեր տածող համախոհներ:

Մանրամասները` տեսանյութում.

Լուսանկարներ.