Հայտնի է՝ ով է ՄՅՈՒ-ի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Դարպասապահ Դավիդ Դե Խեան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Այս որոշումը կայացրել են իսպանացու թիմակիցները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դավիդ Դե Խեան իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ է ճանաչվել տարվա լավագույն խաղացող։ Նախկինում նա մրցանակը ստացել էր 2012/13, 2014/15 և 2017/18 մրցաշրջաններում։

31-ամյա իսպանացին արժանացել է նաև նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների ամսվա լավագույն խաղացողի մրցանակին: