Մի անգամ ես ուզում էի գրկել Կանտեին, երբ մերկ էի ցնցուղի տակ. Կոստա

«Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան պատմել է իր և «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի միջև տեղի ունեցած պատմության մասին:

«Չելսիում ես մի անգամ ցանկացա գրկել Կանտեին, երբ մերկ էի ցնցուղի տակ: Նա շատ ամաչկոտ է։ Մի անգամ ես մերկացա ցնցուղի տակ և խնդրեցի Նգոլոյին գրկել ինձ, բայց նա հրաժարվեց դա անել և խնդրեց ինձ հագնել ներքնազգեստս»,- Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

Հիշեցնենք, որ Կոստան Լոնդոնի «Չելսիում» հանդես է եկել 2014-ից 2017 թվականներին։