Ռեալը սպասում է Բավարիա-Գնաբրի սագայի հանգուցալուծմանը

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»:

Ինչպես հայտնում է As-ը, գերմանացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» տարբերակներից մեկն է՝ ամռանը հարձակման գիծն ուժեղացնելու համար: Այժմ մադրիդյան ակումբը սպասողական քաղաքականություն է որդեգրել՝ նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչպես կզարգանան Գնաբրիի և «Բավարիայի» միջև բանակցությունները նոր պայմանագրի շուրջ, և միայն դրանից հետո կսկսեն գործել։

Որոշ ժամանակ առաջ Մադրիդի «Ռեալը» կապի մեջ էր գերմանացու գործակալների հետ։ Նրանք կարծում են, որ Մադրիդ տեղափոխվելը գրավիչ տարբերակ է Գնաբրիի համար: «Բավարիան» չի ցանկանում, որ կրկնվի Դավիդ Ալաբայի հետ կապված իրավիճակը, ով անվճար տեղափոխվեց «Ռեալ»։

Ավելի վաղ եղավ տեղեկություն, որ Գնաբրին հրաժարվել է «Բավարիայի» նոր առաջարկից: