Չավին ցանկանում է, որպեսզի Բարսելոնան պայմանագիր կնքի 8 ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ցանկանում է տեսնել ակումբում։

Ինչպես հայտնում է Catalunya Ràdio-ն, այն ներառում է 8 խաղացող։

Դրանք են կիսապաշտպան Ֆրանկ Կեսին («Միլան»), պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենը, Սեզար Ասպիլիկուետան, Մարկոս ​​Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի»), հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), վինգեր Ռաֆինյան («Լիդս»), պաշտպան Ժյուլ Կունդեն («Սևիլիա») և կիսապաշտպան Բերնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի»):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» արդեն պայմանավորվել է Կեսսիի և Քրիստենսենի հետ, ովքեր ազատ գործակալների կարգավիճակով կլքեն իրենց ակումբները, սակայն առայժմ ակումբը չի կարողանում գրանցել նրանց ֆինանսական խնդիրների պատճառով։