Դի Մարիան պատասխանել է Մբապեին

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան լրագրողների հետ զրույցում պատասխանել է իր նախկին թիմակից Կիլիան Մբապեին, ով վերջերս հայտարարել էր, որ Եվրոպայում ֆուտբոլը շատ ավելի լավ է զարգացած, քան Հարավային Ամերիկայում։

Դի Մարիան Mundo Deportivo-ի հետ զրուցում ասել է, որ շատ է խոսվել Մբապեի խոսքերի մասին: Պետք է խաղալ հարավամերիկյան հավաքականների հետ այնպես, ինչպես խաղում են եվրոպական թիմերի հետ:

«Եզրափակչում մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ ի վիճակի ենք հավասար պայմաններում խաղալ Եվրոպայի թիմերի հետ»,- ասել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Ֆինալիսիմայի շրջանակներում արգենտինացիները 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարան իտալացիների նկատմամբ։ Արգենտինայի խփած 3 գոլերից մեկը հեղինակեր էր հենց Դի Մարիան: