Միլանը հետաքրքված է Բելգիայի ծագող աստղերից մեկով

«Միլանը» հետաքրքրված է «Բրյուգեի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեի ծառայություններով:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով, կիսապաշտպանը համապատասխանում է «ռոսոներիներին»` թիմի տրանսֆերային փիլիսոփայության առումով: Բելգիական ակումբը 21-ամյա խաղացողի համար կպահանջի առնվազն 20 միլիոն եվրո, ինչը կարող է դժվարացնել գործարքի կնքումը։

Բելգիացի կիսապաշտպանը «Բրույգեի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման` դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: