Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ Ռեալ. Ռյուդիգեր

Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կիսվել է իր հույզերով «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո։

Ակումբները հայտնել են, որ պաշտպանը մադրիդյան ակումբ է տեղափոխվել անվճար տրանսֆերով։ Գերմանացին չորս տարվա պայմանագիր է կնքել։

«Հպարտությամբ հայտնում եմ, որ տեղափոխվում եմ «Ռեալ»:

Ես անչափ ոգևորված եմ բոլոր մարտահրավերներով, որոնք ինձ սպասում են առջևում: Չեմ համբերում, երբ կանցկացնեմ իմ առաջին խաղերն այս մեծ ակումբի կազմում»,- գրել է Ռուդիգերն իր սոցցանցերում: