Պաշտոնական. Ռյուդիգերը տեղափոխվեց Ռեալ

Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:

Մադրիդյան ակումբը հայտարարել է, որ համաձայնության է եկել կենտրոնական պաշտպանի հետ տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել։ «Չելսին» նույնպես հաստատել է Ռյուդիգերի տեղափոխությունը «Ռեալ»։

Գերմանացին անվճար է տեղափոխվում Մադրիդ: Նրա պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ ավարտվել է։

Պաշտպանը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2017 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 203 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։ «Չելսիի» հետ նա կարողացել է հինգ տիտղոս նվաճեց։