«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդիի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Sky Sports-ը:
Այսօր Չեսթերի թագավորական դատարանի նիստի ժամանակ դատավոր Սթիվեն Էվերեթը հանել է բռնաբարության ութերորդ դրվագի մասին տեղեկատվության հրապարակման արգելքը։
Այժմ Մենդին մեղադրվում է ընդհանուր առմամբ 10 հանցագործության մեջ՝ բացի վերը նշվածից, խոսքը սեռական բռնության մեկ դրվագի և բռնաբարության մեկ փորձի մասին է։
Երդվյալ ատենակալների առջև Մենդին կկանգնի հուլիսի 25-ին` իր ընկեր Լուի Սահա Մաթուրիի հետ միասին: