Ցույց տվեց իսկական վարպետության դաս. ՈւԵՖԱ-ն` Մեսսիի մասին

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը նշել է Լիոնել Մեսսիի խաղը Իտալիայի հավաքականի դեմ:

Արգենտինացին ճանաչվել է Ֆինալիսիսմա 2022-ի լավագույն խաղացող։

«Նա վերահսկում էր խաղը սկզբից մինչև վերջ: Նա ցույց տվեց իր ողջ վարպետությունը՝ գոլային փոխանցում կատարելով Լաուտարոյին և հնարավորություններ ստեղծելով մյուս թիմակիցների համար։

Նրա բախտը չբերեց, որ ինքը գոլ չհեղինակեց։ «Ուեմբլիում» հավաքվածների համար նա ցույց տվեց իսկական վարպետության դաս, այնպես, որ չես կարող դադարել նայել դրան»,- ասվում է ՈւԵՖԱ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Արգենտինայի հավաքականը ընկերական խաղի շրջանակում 3:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի հավաքականին: