Բարսելոնան ավարտին է հասցրել 2 ֆուտբոլիստի տրանսֆեր, սակայն չի կարողանում գրանցել նրանց

«Բարսելոնան» պայմանավորվել է կիսապաշտպան Ֆրանկ Կեսիերի և պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ թիմին կմիանան ազատ գործակալի կարգավիճակով, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով դեռ չեն կարող գրանցվել: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ և՛ Կեսյեն, և՛ Քրիստենսենը երաշխիքներ են ստացել «Բարսելոնայից»։ Նրանց ակումբ տեղափոխվելը ժամանակի հարց է։

25-ամյա Կեսիեի նախորդ ակումբը եղել է իտալական «Միլանը»։ Ավարտված մրցաշրջանում կոտդիվուարցին բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

26-ամյա Քրիստենսենը «Չելսիում» հանդես էր գալիս 2012 թվականից։ 2021/2022 մրցաշրջանում դանիացին մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1գոլային փոխանցման հեղինակ։