Ազարը խոսել է այն վնասվածքի մասին, որը խանգարել է իրեն արտահայտվել Ռեալում

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է իր առողջական վիճակի մասին:

«Երբեք չեմ մտածել ակումբից հեռանալու մասին, քանի որ գիտեմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ այստեղ: Նախկինում ես լավագույն մարզավիճակում չէի, որպեսզի ինձ ամբողջությամբ ցույց տայի խաղադաշտում։ Ակումբը գիտի դա: Մեկուկես տարի կոճս ցավում է։ Հիմա բոլոր պայմաններն ունեմ լավ ֆուտբոլ ցուցադրելու համար։ Ես այլևս կոճի խնդիրներ ու այլ վնասվածքներ չունեմ։ Ամեն ինչ լավ է»,- Ազարի խոսքերն է մեջբերում Marca-ն: