«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կստանա կազմի համար անհրաժեշտ ուժեղացում:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոստացել է, որ թիմը կվերակառուցվի։
«Մի՛ անհանգստացիր, տրանսֆերներ կլինեն»,- կատալոնական ակուբի նախագահի խոսքն է մեջբերում իսպանական աղբյուրը:
Նշվում է, որ Չավին հասկանում է, թե ինչ տնտեսական իրավիճակում է գտնվում «բլաուգրանան», սակայն հավատում է Լապորտայի խոսքերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին ակնկալում է ամռանը ձեռք բերել 8 խաղացողների և դադարեցնել համագործակցությունը 10-12 խաղացողների հետ։