Գյոտցեն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ։ «Միլանից» բացի գերմանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լիսաբոնի «Բենֆիկան»։

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի համաձայնագրում կա կետ 4-5 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման մասին։ Transfermarkt-ը Գյոտցեին գնահատում է 12 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա պաշտպանում էր այնպիսի ակումբների գույները, ինչպիսիք են «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»: Գյոտցեն նաև հաղթական գոլի հեղինակն է ԱԱ-2014-ի եզրափակիչ խաղում, որում Գերմանիան հաղթեց Արգենտինային 1:0 հաշվով: