Հայտնի է ՉԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը 13 հանդիպում է անցկացրել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հարկ է նշել, որ Վինիսիուս Ժունիորը հաղթական գոլի հեղինակ դարձավ նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: