Ռումենիգեն բացատրել է, թե ինչու Բավարիան բաժանվեց Կրոսից 2014 թվականին

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է 2014 թվականին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հանգամանքների մասին։

Ռումենիգեն չի կարծում, որ «Բավարիան» ինչ-որ բան սխալ է արել Տոնի Կրոսի հետ կապված իրավիճակում։ Գերմանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին միացել է 25 միլիոն եվրոյի դիմաց:

«Նրա գործակալն այնքան շատ բան էր պահանջում «Բավարիայից», որ մենք չկարողացանք բավարարել այդ պահանջները: Նրա կարիերան քննարկելու կարիք չունենք։ Այն ակնհայտորեն արտասովոր է: Արտասովոր, թեկուզ միայն այն պատճառով, որ նա խաղում է մեծ ակումբում, որը տիտղոսներ է նվաճում»,- մեջբերում է Ռումենիգեի խոսքերը Bild-ը։

32-ամյա գերմանացի ֆուտոբլիստն ընդհանուր առմամբ «Ռեալի» կազմում անցկացրել է 364 հանդիպում` դառնալով 25 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ: