82-րդ րոպեին Պերեսն ինձ շնորհավորեց. Սիթիի ղեկավար

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Հալդոն ալ Մուբարաքը հիշել է, թե ինչպես է Ֆլորենտինո Պերեսի հետ միասին դիտել Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեուում»։

«Ինձ համար շատ դժվար էր Ֆլորենտինո Պերեսի կողքին լինելը։

Կարծում եմ՝ նա նույնիսկ 82-րդ րոպեին շնորհավորեց ինձ։ Այդպես էր։ Ֆուտբոլը երբեմն այդպիսին է լինում»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։

Կիսաեզրափակչի առաջին խաղում «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ հաղթել էին 4:3 հաշվով, իսկ պատասխան խաղում 90-րդ րոպեին առջևում էին 1:0 հաշվով, սակայն վերջում երկու անգամ բաց թողեցին և լրացուցիչժամանակում պարտվեցին: