Իսպանացի կիսապաշտպան Իսկոն հայտարարել էր Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին:
Ֆուտբոլիստը վերհիշել է, թե ինչպես է տեղափոխվել Մադրիդ, ինչպես նաև «քողարկված հաղորդագրություն» է ուղարկել Կիլիան Մբապեին.
«Երբ ես «Մալագայում» էի, գիտեի, որ պետք է հեռանամ։
Ես պայմանավորվել էի մեկ այլ թիմի հետ: Բայց «Ռեալը» թակեց իմ դուռը: Իհարկե «Ռեալին» չի կարելի մերժել, դա չպետք է տեղի ունենա, թեև բացառություններ միշտ լինում են։ 🐢😂
Հիշում եմ, որ ասում էի իմ սիրելիներին. «Անեծք. «Ռեալը» տարիներ շարունակ չի հաղթել Չեմպիոնների լիգան»: Իսկ ես դեսիմա եմ վերցնում ակումբի հետ։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ դրանից հետո` պատմություն է։
Իսկոն «բլանկոսների» կազմում անցկացրել է 9 տարի: Այդ ընթացքում 30-ամյա կիսապաշտպանը 353 խաղում դարձել է 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ: