Խոստովանում եմ, որ մինչև վերջին պահը չգիտեի Մբապեի որոշման մասին. Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գոհ է, որ Կիլիան Մբապեն մնացել է ֆրանսիական ակումբում և նոր պայմանագիր է կնքել նրա հետ։

«Խոստովանում եմ, որ մինչև վերջին պահը ես չգիտեի [Մբապեի որոշման մասին]։ Ես իմացա, որ նա կմնա պաշտոնական հայտարարության նախորդ օրը։ Շատ-շատ ուրախ էի, որ Կիլիանը որոշեց մնալ: Կարծում եմ՝ ՊՍԺ-ի նախագիծը համապատասխանում է նրա կարիերային։

Կարծում եմ՝ ևս մի քանի տարի ՊՍԺ-ում անցկացնելը լավ որոշում էր նրա համար։ Փորձել հաղթել Չեմպիոնների լիգան սեփական երկրում, հայրենի քաղաքի թիմի հետ: Այսպիսով, կարծում եմ, որ դա ճիշտ ընտրություն էր:

Միգուցե նա կփոխի իր միտքը և կցանկանա ապագայում խաղալ այլ թիմում, բայց ես կարծում եմ, որ մնալը ճիշտ որոշում է։ Միշտ կարևոր է թիմում ունենալ այնպիսի խաղացողներ, ինչպիսին Կիլիանն է»,- ասել է բրազիլացին Canal+-ին տված հարցազրույցում։