Լիվերպուլի դեմ ավելի հեշտ էր պատրաստվել, քան ՉԼ-ի նախորդ մրցակիցների. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է 2021/2022 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» հետ հանդիպման նախապատրաստության մասին։

«Նախորդ փուլերից հետո մարդիկ ասում էին` ՊՍԺ-ն անհաջող էր, «Չելսին»՝ անհաջող, «Մանչեսթեր Սիթին»՝ անհաջող: Սա գրեթե միակ խաղն էր, որտեղ մարդիկ կարծում էին, որ մենք քիչ թե շատ նույն մակարդակի վրա ենք:

Կարծում եմ՝ օգնեց այն, որ ավելի հեշտ էր պատրաստվել «Լիվերպուլի» դեմ, քան նախորդ մրցակիցների, քանի որ նրանք ունեն շատ հստակ առանձնահատկություն, և մենք կարողացանք պատրաստվել այնպես, ինչպես հարկն է: Մենք գիտեինք, թե ինչ մարտավարություն ընտրել՝ չտալ նրանց տարածություն պաշտպանության հետևում, արագ հակագրոհներից խուսափելու համար: Միգուցե այդ օրը մեր ֆուտբոլն առանձնապես գեղեցիկ չէր գեղագիտական ​​տեսանկյունից, բայց հակառակ դեպքում` այլ մարտավարությամբ, պետք է սեփական կիսադաշտում շատ ժամանակ անցկացնեինք ու ճնշման տակ լինեինք, իսկ դա այդքան էլ լավ գաղափար չէր լինի»,- փոխանցում է Անչելոտիի խոսքերը Manchester Evening News-ը: