Չելսին դրամական պարգև կստանա Ռեալից

Լոնդոնի «Չելսին» դրամական փոխհատուցում կստանա Էդեն Ազարի տրանսֆերի համար այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» հաղթեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, հայտնում է The Sun-ը։

31-ամյա Ազարը միացել է Արքայական ակումբին 2019 թվականին։ Ֆուտբոլիստի համար Մադրիդի «Ռեալը» վճարել էր 115 միլիոն եվրո, սակայն գործարքը ներառում էր ֆինանսական բոնուսներ «Ռեալի» տարբեր հաջողությունների դեպքում։

Աղբյուրի համաձայն՝ «բլանկոսները» Չեմպիոնների լիգայի հաղթանակի համար պետք է լրացուցիչ 15 միլիոն եվրո վճար են «Չելսիին», 2020 թվականին Մադրիդի «Ռեալը» լոնդոնյան ակումբին վճարել է 20 միլիոն եվրո՝ Լա Լիգայում հաղթելուց հետո։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբ գալուց ի վեր բելգիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 66 խաղում դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: