Ջոկովիչը` իրեն, Ֆեդերերին և Նադալին համեմատել է երաժշտական գործիքների հետ

«Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթղ, աշխարհի առաջին համար, սերբ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչ երաժշտական ​​գործիքների հետ է կապում իրեն, Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին:

«Ռոջերը ջութակ է, բոլորը նրան կընտրեին։ Նադալի համար ես կընտրեի ինչ-որ էներգետիկ բան` էլեկտրական կիթառի կամ հարվածային գործիքների պես:

Իսկ ինքս ինձ համար… Ինչ-որ անսամբլ, ամեն ինչի մի քիչ համադրություն: Այսպիսով` նվագախումբ: Կամ սաքսոֆոն, որը հարմարվում է ցանկացած տեսակի երաժշտությանը»,- Նովակ Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Sportklub.rs-ը։