Ափսոս, որ նա տեղափոխվեց Ռեալ. Ռումենիգե

Կառլ-Հայնց Ռումենիգեն ափսոսում է պաշտպան Դավիդ Ալաբայի՝ «Բավարիայից» Մադրիդի «Ռեալ» հեռանալու համար։

«Ցավում եմ, որ Դավիդը հեռացավ ակումբից։ Նա պաշտպանության առաջատարն էր: Հանսի Ֆլիկի գլխավորությամբ հիանալի տարի անցկացրեց և Լիսաբոնում հաղթեց Չեմպիոնների լիգան:

Հասկանալի է, որ նա պակասում է «Բավարիային»,-մյունխենյան ակումբի նախկին գլխավոր տնօրենի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ալաբան 2020/21 մրցաշրջանի վերջում հեռացավ «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով: «Ռեալի» կազմում այս մրցաշրջանում 29-ամյա ավստրիացին նվաճել է 3 տիտղոս: