«Սան Պաուլոյի» վինգեր Մարկինյոսը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Այս մասին գրում է բրիտանական Mirror-ը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման: Ֆուտբոլիստը խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
19-ամյա Մարկինյոսի գործող պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։