Մանկուց երազել եմ ԱՊԼ-ի գլխավոր ռմբարկու դառնալու մասին․ Սոն

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է իր թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգա, ինչպես նաև կիսվել ԱՊԼ-ի «Ոսկե խաղակոշիկը» նվաճելուց հետո իր հույզերով։

29-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ միասին դարձավ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Երկու ֆուտբոլիստներն էլ խփել են 23-ական գոլ:

«Անհավանական է այս մրցանակին արժանանալը: Ես չեմ կարող հավատալ դրան. ես շատ հուզվեցի։ Մանկուց երազել եմ սրա մասին, հիմա հասել եմ իմ երազանքին, չեմ կարող հավատալ։

Այս մրցաշրջանը մեծ դաս էր մեզ համար։ Հաջորդ մրցաշրջանում մենք խաղալու ենք Չեմպիոնների լիգայում։ Թիմում բոլորն արժանի են այնտեղ լինելու: Կոնտեն այնքան շատ բան է տալիս թիմին. մինչ նրա գալը ոչ ոք չէր հավատում, որ մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգա»,- Սոնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: