Լեկլերը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան պրիի որակավորումը

Ferrari-ի ավտոարշավորդ Շարլ Լեկլերը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան պրիի որակավորումը։

Նա լավագույն ժամանակն է ցույց տվել երթուղու վրա՝ 1:11.376:

Երկրորդը Ferrari-ի նրա թիմակից Կարլոս Սայնսն է (+0,225), երրորդը՝ Red Bull-ի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը (+0,253):

Աշխարհի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը (Red Bull) չորրորդն է՝ հաղթողին զիջելով 0,29 վայրկյան: Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը ութերորդն է (+1,184):