Չելսին մեգատրանսֆեր է նախատեսում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Mirror-ը։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողի տրանսֆերը պատրաստ է գնել Լոնդոնի «Չելսին»։

ՊՍԺ-ի ղեկավարները պատրաստ են բաժանվել բրազիլացուց, նույնիսկ եթե առաջարկն այնքան էլ շահավետ չլինի։

Հաղորդվում է, որ «արիստոկրատները» պատրաստ են մոտ ժամանակներս սկսել բանակցությունները։ Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։

Բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։